Payment Gateway for Fast Shift-ը միջազգային WooCommerce հարթակի ծրագրային մոդուլ է (պլագին), որը հնարավորություն է տալիս Ձեր կայքը հեշտությամբ ինտեգրել Fast Shift վճարային համակարգին՝ Fast Shift հավելվածի միջոցով վճարումներ ընդունելու նպատակով։
Ծրագրային մոդուլը նախատեսված է ՀՀ տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտների համար՝ ՀՀ դրամով վճարումներ ընդունելու նպատակով։ Այն պատրաստված է WooCommerce հարթակի տեխնիկական բնութագրին համապատասխան՝ Fast Shift համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։
Նախքան ծրագրային մոդուլի օգտագործումը անհրաժեշտ է կապ հաստատել «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ-ի հետ՝ 010510010 հեռախոսահամարով կամ info@fastshift.am էլ․ հասցեով, համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար:
Fast Shift հավելվածի (էլեկտրոնային դրամապանակի) միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։
Ծրագրային մոդուլի աշխատանքային նկարագիր
Ծրագրային մոդուլի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո Ձեր կայքում հայտնվում է Fast Shift վճարամեթոդի կոճակը։ Երբ օգտատերն ընտրում է այդ վճարամեթոդը, նրա Fast Shift էլեկտրոնային դրամապանակում հայտնվում է վճարման հաշիվը, որն օգտատերը հաստատում է կամ չեղարկում, ինչն արտացոլվում է կայքում՝ վճարման կարգավիճակի ամրագրմամբ։ Ձեր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ տրամադրած համակարգում կարող եք դիտել կատարված գործարքների կարգավիճակը, հետևել վճարումների պատմությանը։
Ծրագրային մոդուլի օգտագործման տեխնիկական պայմաններ
• Ունենալ կայք՝ պատրաստված WordPress համակարգով,
• Կայքում ինտեգրել WooCommerce հարթակը,
• Կայքը համապատասխանեցնել ծրագրային մոդուլի նվազագույն պահանջներին,
• Կայքում ներքին հղումները տեղադրել ճշգրիտ։
Ծրագրային մոդուլի հնարավորությունները (տես՝ նկ․ 1)
Ուշադրություն
Հարգելի գործընկեր, տեղեկացնում ենք, որ հարթակից օգտվելիս Ձեր կայքի անվանումը (domain), կայքի էլ․ հասցեն և IP հասցեն հասանելի է դառնալու մեր ընկերությանը՝ ընկերության հեղինակային իրավունքների պաշպանության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ-ին։
Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով
Տարբերակ 1 (FTP)
Payment-Gateway-for-Fastshift.zip
-ը /wp-content/plugins/
տարածքՏարբերակ 2
1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։
2․Սեղմել «Ավելացնել նոր հավելված» կոճակը (“Add new plugin”) և ներբեռնել Payment-Gateway-for-Fastshift.zip
ֆայլը։
3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել «ՖԱՍԹ ՇԻՖԹ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը։
Պլագինի պայմաններ և դրույթներին(Service Terms and Privacy Policy) կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://plugins.hkdigital.am/terms.html
Պլագինում օգտագործվող API-ներ https://plugins.hkdigital.am/api/
Պլագինը և դրա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։
Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ կերպ վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե նախքան օգտագործումը ձեռք չի բերվել «ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ» ՍՊԸ թույլտվությունը։
Պլագինն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման իրավունքով։ Պլագինի արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ կազմակերպության կայքում՝ hkdigital.am կամ զանգահարել 033779779 հեռախոսահամարով։
«ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում
• այլ հավելվածների, պլագինների, հարթակների և կազմակերպությունների մատուցած ծառայությունների համար,
• WordPress հարթակի, այլ պլագինների կամ երկրորդ կազմակերպության պարբերաբար թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով պլագինի մասնակի կամ ամբողջական խափանման համար,
• օգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։