Payment Gateway for Telcell-ը միջազգային WooCommerce հարթակի պլագին է, որը հնարավորություն է ստեղծում Ձեր կայքը հեշտությամբ ինտեգրել Telcell վճարային համակարգին՝ Telcell Wallet հավելվածի միջոցով վճարումներ ընդունելու նպատակով։
Պլագինը նախատեսված է ՀՀ տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտների համար և հնարավորություն ունի վճարումներ ընդունել միայն ՀՀ դրամով։
Այն պատրաստված է WooCommerce հարթակի տեխնիկական բնութագրին համապատասխան՝ Telcell համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։
Նախքան պլագինի օգտագործումը անհրաժեշտ է կապ հաստատել «Թել-Սել» ՓԲԸ-ի հետ՝ 060272227 հեռախոսահամարով կամ 10xbusiness@telcell.am էլ․հասցեով, համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար:
Telcell Wallet հավելվածի (էլեկտրոնային դրամապանակի) միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։
Պլագինի աշխատանքային նկարագիր
Պլագինի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո Ձեր կայքում հայտնվում է Telcell Wallet վճարամիջոցի կոճակը։ Երբ օգտատերն ընտրում է այդ վճարամիջոցը, նրա Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակում հայտնվում է վճարման հաշիվը, որը օգտատերը հաստատում է կամ չեղարկում, ինչը արտացոլվում է կայքում՝ վճարման կարգավիճակի ամրագրմամբ։ Ձեր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև «Թել-Սել» ՓԲԸ տրամադրած համակարգում կարող եք դիտել կատարված գործարքների կարգավիճակը, հետևել վճարումների պատմությանը։
Պլագինի օգտագործման տեխնիկական պայմաններ
• Ունենալ կայք՝ պատրաստված WordPress համակարգով,
• Կայքում ինտեգրել WooCommerce հարթակը,
• Կայքը համապատասխանեցնել պլագինի նվազագույն պահանջներին,
• Կայքում ներքին հղումները տեղադրել ճշգրիտ։
Պլագինի հնարավորությունները (տես՝ նկ․ 1)
Ուշադրություն
Հարգելի գործընկեր, տեղեկացնում ենք, որ հարթակից օգտվելիս Ձեր կայքի անվանումը (domain), կայքի էլ․ հասցեն և IP հասցեն հասանելի է դառնալու մեր ընկերությանը՝ ընկերության հեղինակային իրավունքների պաշպանության նկատառումներից ելնելով, ինչպես նաև «Թել-Սել» ՓԲԸ-ին։
Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով
Տարբերակ 1 (FTP)
Payment-Gateway-for-Telcell.zip
-ը /wp-content/plugins/
տարածքՏարբերակ 2
1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։
2․Սեղմել «Ավելացնել նոր հավելված» կոճակը (“Add new plugin”) և ներբեռնել Payment-Gateway-for-Telcell.zip
ֆայլը։
3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել ԹԵԼ-ՍԵԼ ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը։
Պլագինի պայմաններ և դրույթներին(Service Terms and Privacy Policy) կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://plugins.hkdigital.am/terms.html
Պլագինում օգտագործվող API-ներ https://plugins.hkdigital.am/api/
Պլագինը և դրա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։
Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ կերպ վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե նախքան օգտագործումը ձեռք չի բերվել «ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ» ՍՊԸ թույլտվությունը։
Պլագինն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման իրավունքով։ Պլագինի արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ կազմակերպության կայքում՝ hkdigital.am կամ զանգահարել 033779779 հեռախոսահամարով։
«ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում
• այլ հավելվածների, պլագինների, հարթակների և կազմակերպությունների մատուցած ծառայությունների համար,
• WordPress հարթակի, այլ պլագինների կամ երկրորդ կազմակերպության պարբերաբար թարմացումներից առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով պլագինի մասնակի կամ ամբողջական խափանման համար,
• օգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։